Home / Հայաստան / Մայիսին «Հայռուսգազարդի» պահեստից մալուխ գողացած անձինք բերման են ենթարկվել

Մայիսին «Հայռուսգազարդի» պահեստից մալուխ գողացած անձինք բերման են ենթարկվել

Մայիսի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ «Հայռուսգազարդ» ընկերության շինհրապարակի պահեստից 21.439 մետր պղնձյա մալուխ են գողացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին, ժամը 17.10-ին, բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն:

Նա խոստովանել է, որ 1959թ. ծնված Վարդան Դ.-ի և 1969թ. ծնված Ներսես  Խ.-ի հետ նշված պահեստից կատարել են պղնձե մալուխների գողություն:

Անդրանիկ Գ.-ն և Վարդան Դ.-ն ձերբակալված են:

Ներսես Խ.-ն ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Tekali Taxi