Home / Հայաստան / Ոստիկանը բռնվել է 500 դոլար կաշառք վերցնելու պահին

Ոստիկանը բռնվել է 500 դոլար կաշառք վերցնելու պահին

Հուլիսի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ`  մի քաղաքացուց 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին փաստով բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր  Ստեփան Սիմոնյանը:

Կաշառքի առարկան` 500 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել և արձանագրվել է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար, հայտնում են ոստիկանությունից:

Tekali Taxi