Home / Հայաստան / Վթար Երևանի կենտրոնում. բախվել են երեք ավտոմեքենաներ

Վթար Երևանի կենտրոնում. բախվել են երեք ավտոմեքենաներ

Այսօր ժամը 17.40-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավտովթար:

Միմյանց են բախվել երեք մեքենա՝ «Կիա», «Ֆոլկսվագեն Տուարեգ» և «Ֆորդ» մակնիշների:

Բախման պատճառով «Կիան» շրջվել է, որի հետևանքով տուժել է վարորդը: Նրան դեպքի վայրից տեղափոխել են հիվանդանոց: Մյուս երկու մեքենաների վարորդները չեն տուժել:

Դեպքի հետևանքով ճանապարհի այդ հատվածում խցանումներ էին առաջացել, որը վերացնելու համար դեպքի վայր են ժամանել մեծ թվով Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ:

Tekali Taxi