Home / Հայաստան / «Կին=տղամարդ». Երևանում հանուն հավասարության փուչիկներ բաց կթողնեն

«Կին=տղամարդ». Երևանում հանուն հավասարության փուչիկներ բաց կթողնեն

Հուլիսի 27-ին, ժամը 19:00-ին Երևանում` Կարապի լճի մոտ, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն կազմակերպում է ֆլեշմոբ, որի մասնակիցնեը գրելու են «կին=տղամարդ» հավասարումը:

Ֆլեշմոբը վերջանալու է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (UDHR) համապատասխան հոդվածներն արծարծող փուչիկների և թռուցիկների բաժանմամբ ու թղթե ինքնաթիռների բացթողմամբ:

Ինչպես նշում են կազմակերպիչները, ֆլեշմոբը նպատակ ունի հասարակության յուրաքանչյուր անդամի ներաշխարհում որպես աքսեոմա ներմուծել «կին=տղամարդ» հավասարումը, «որը լինելու է այն բանալին, որ փորձելու է հարգանք ու սեր սերմանել դիմացինի հանդեպ` կանխարգելելու բռնությունը»:

Միջոցառմանը կարող է մասնակցել յուրաքանչյուրը` կապվելով ՀԿ-ի հետ`

Էլ. հասցե` [email protected]
Հեռախոս` 010 26 64 15; 094 090071

Tekali Taxi