2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Համաներմամբ ազատ է արձակվել 547 դատապարտյալ

Մայիսի 27-ից սկսված ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հուլիսի 22-ի դրությամբ արդեն իսկ ազատ է արձակվել  547 դատապարտյալ: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը նշում է, որ համաներման կիրառման ընթացքում կրճատվել է 309 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.


«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 65-ը, կրճատում 4,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 116-ը, կրճատում 67,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 10,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,

«Սևան» - ազատ է արձակվել 71-ը,       կրճատում 44,

«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը,  կրճատում 7,

«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,

«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,

«Կոշ» - ազատ է արձակվել 110-ը, կրճատում 76: