Home / Հայաստան / Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել պայթյունի պատճառով

Կիպրոսի կառավարությունը հրաժարական է տվել պայթյունի պատճառով

Կիպրոսի նախարարների կաբինետի անդամները հրաժարական են տվել, ինչը պայմանավորված է հուլիսի 11-ին երկրի հարավում գտնվող ռազմածովային կայանում տեղի ունեցած մի շարք պայթյուններով:

Այս մասին հայտնել է կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն, հայտնում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ կառավարության անդամներին նման խնդրանքով է դիմել երկրի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը:

Կառավարության անդամները շարունակելու են կատարել իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը:

Tekali Taxi