Home / Հայաստան / «Սպանել բեն Լադենին» ֆիլմը էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա հոկտեմբերին

«Սպանել բեն Լադենին» ֆիլմը էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա հոկտեմբերին

Աշխարհի նախկին թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին վերացմանն ուղղված գործողությունների մասին պատմող ֆիլմն էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա հոկտեմբերին: Այս մասին հայտնել է «Սոնի փիկչերզ» ընկերությունը: Ֆիլմը դեռևս երկու անվանում ունի`«Սպանել բեն Լադենին» և «6-ը` ծովային հատուկ ուժերից»: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել ֆիլմի ռեժիսորն է անցած տարի «Փոթորիկների տիրակալը» ֆիլմի համար «Օսկարի» արժանացած առաջին կին ռեժիսոր Քեթրին Բիգելոուն:

Ֆիլմի սցենարի հեղինակն է նախկին լրագրող Մարկ Բոալոն: Նա ի դեպ, նույնպես «Օսկարի» արձանիկի է արժանացել Բիգելոուի «Փոթորիկների տիրակալը» ֆիլմի աշխատանքների համար: Համար մեկ ահաբեկիչ բեն Լադենի մասին պատմող ֆիլմի աշխատանքները պետք է սկսվեն արդեն ամռան վերջին:

Tekali Taxi