Home / Հայաստան / Սուպերմարկետին մեղադրում են «Երևան CITY»-ին նմանակելու մեջ

Սուպերմարկետին մեղադրում են «Երևան CITY»-ին նմանակելու մեջ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  կենտրոնում գործում է «Երևան CET»  անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երևան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին:

Այսօր՝ հուլիսի 29-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում որոշվեց վարույթ հարուցել  «Երևան CET» սուպերմարկետի նկատմամբ՝  օրենքի հնարավոր խախտման առնչությամբ:

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,  ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի  գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:  Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը, հայտնում է Հանձնաժողովը:

Tekali Taxi