Home / Հայաստան / Ջհանգիրյանը խոստացել է մանրավաճառների հարցով հասնել մինչև դատարան

Ջհանգիրյանը խոստացել է մանրավաճառների հարցով հասնել մինչև դատարան

Հուլիսի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երևանի Կոմիտաս և Փափազյան փողոցներում մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ:

Ինչպես հաղորդում են Կոնգրեսից, հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առևտրի արգելման և կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է օրինականության, մասնավորապես` սեփականության և վարձակալության իրավունքի կոպտագույն խախտումներով:

Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են լինելու այս հարցի օրինական և արդարացի լուծմանը, ընդհուպ` դատական կարգով, և նշել, որ «նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող համազգային պայքարին»:

Tekali Taxi