Home / Հայաստան / Internet Explorer-ով աշխատողներն ինտելեկտով զիջում են մյուս բրաուզերներն օգտագործողներին

Internet Explorer-ով աշխատողներն ինտելեկտով զիջում են մյուս բրաուզերներն օգտագործողներին

Internet Explorer ինտերնետ բրաուզերն օգտագործողների ինտելեկտուալ մակարդակն ավելի ցածր է, քան այլընտրանքային բրաուզերներից օգտվողներինը: Այս հետազոտություններն իրականացրել է Aptiquant ընկերությունը:

Ըստ The Marker տնտեսական պարբերականի, վիճակագրական վերլուծություն անցկացնելու համար ընկերությունն իր կայքում օգտատերերի IQ-ն ստուգող թեստ է տեղադրել: Թեստի հարցերին են պատասխանել ավելի քան 100 հազար համացանցի օգտատերեր:

Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտվում են Chrome, Fire Fox, Safari և Opera բրաուզերներից, մոտավորապես նույն ինտելեկտուալ մակարդակի վրա են գտնվում, մինչդեռ Internet Explorer օգտագործողները զգալիորեն զիջում են նրանց:

Business Insider-ը այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ Internet Explorer-ը օգտատերերի 95%-ի ընտրությունն է, որոնք բրաուզերը անվճար են ստանում օպերացիոն համակարգի հետ միասին, և որոնք գաղափար չունեն այն մասին, թե ինչպես կարելի է մեկ այլ բրաուզեր ներբեռնել: Այսպիսի մարդիկ բավական շատ են, նշում է պարբերականը:

Tekali Taxi