Home / Հայաստան / Թուրքիան մենկաբանել է հրամանատարների հրաժարականը

Թուրքիան մենկաբանել է հրամանատարների հրաժարականը

Թուրքիայի կառավարության մամլո ծառայությունը պաշտոնական հաղորդագրության է տարածել`Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իշիկ Քոշաների հրաժարականի և բանակի հրամանատարի պաշտոնում ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Նեժդետ Օզելի նշանակման կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Գլխավոր շտաբի պետ Իշիկ Քոշաները, բանակի հրամանատար Էրդան Ջեյլանօղլուն, Ռազմածովային ուժերի հրամանատար Աշրաֆ Ուգուր Իյգիթը և Ներքին զորքերի հրամանատար Հասան Ագսայը հուլիսի 29-ին հրաժարականներ են ներկայացրել կառավարությանը:

Կոշանարի հրաժարականի կապակցությամբ Նախարարների կաբինետի որոշմամբ ժանդարմերիայի ուժերի հրամանատար, բանակի գեներալ Նեժդատ Օզելը ստանձնել է ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը: Այս նշանակումը հաստատել է նախագահ Աբդուլա Գյուլը: Վարչապետի համաձայնությամբ` Օզելին հանձնարարվել է իրականացնել Գլխավոր շտաբի ղեկավարի պարտականությունները:

Թուրքական կառավարությունը հայտարարել է, որ ռազմական գերագույն խորհուրդը, ինչպես և նախատեսվում էր, կգումարվի օգոստոսի 1-ին:

Tekali Taxi