Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Հայ Ազգային Կոնգրեսի երթը փոխարինվեց երգ ու պարով

ՖՈՏՈՇԱՐՔ – Հայ Ազգային Կոնգրեսի երթը փոխարինվեց երգ ու պարով

Օգոստոսի 2-ին կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի ամառային վերջին հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա ելույթի ընթացքում վատացել է հանրահավաքին ներկա կանանցից մեկի ինքնազգացողությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեցրել է ելույթը, դադարի ընթացքում տիկնոջն անհրաժեշտ օգնություն են ցույց տվել, որից հետո ընդդիմության առաջնորդը շարունակել է իր խոսքը:

Իր ելույթի վերջին Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը հրավիրվելու է սեպտեմբերի 9-ին:

Հանրահավաքից հետո քվերակության դրվեց մի հարց` Կոնգրեսի երեքամյակը նշել երթով կամ մնալ Ազատության հրապարակում և երգ ու պարով նշել ընդդիմության տոնը: Հավաքվածները ընտրեցին երկրորդ տարբերակը:

Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը իջնելով հարթակից միացավ հրապարակի կենտրոնում պարող Կոնգրեսի երիտասարդներին:

Այնուհետև Փաշինյանը, հիշեցնելով 2008-ի հանրահավաքների ժամանակ բջջայինով պարերը, կոչ արեց բոլորին միացնել բջջային հեռախոսները և պարել դրանք միացրած, ինչն էլ իրականացվեց:

Նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև վերջ մնաց Ազատության հրապարակում` հետևելով երիտասարդների երգ ու պարին:







Tekali Taxi