Home / Հայաստան / Էլինա Դանիելյանը պարտվեց սպիտակներով

Էլինա Դանիելյանը պարտվեց սպիտակներով

Երեկ հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռոստովում անցկացվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրի շարքի առաջին մրցաշարում սպիտակներով պարտություն կրեց Ուկրաինան ներկայացնող Եկատերինա Լահնոյից:

Մինչ 5-րդ տուրը Դանիելյանը բաժանում էր 3-ից 8-րդ հորիզոնականները, սակայն պարտությունը հետ գցեց հայաստանցի շախմատիստուհուն, և այժմ նա բաժանում է 8-ից 10-րդ հորիզոնականները բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի և չինուհի Ռուան Լուֆեի հետ: Երեք շախմատիստուհիներն էլ վաստակել են 2 միավոր:

Մրցաշարի առաջատարն է Չինաստանը ներկայացնող Հու Յիֆանը, ով վաստակել է 4.5 միավոր: Նրանից կես միավոր հետ է մնում Լահնոն:

Այսօր Դանիելյանը սևերով կխաղա մրցաշարի առաջատարի` Հու Յիֆանի հետ:

Tekali Taxi