Home / Հայաստան / 17-ամյա երիտասարդն ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ

17-ամյա երիտասարդն ընկել է Երևան-Գյումրի գնացքի տակ

Օգոստոսի 7-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իսահակյան-Լուսաղբյուր գյուղերի երկաթուղային գծի հատվածում էլեկտրագնացքի տակ մարդ է ընկել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.20-ի սահմաններում, գնացքի մեքենավար, 56-ամյա  Արկադի Բ.-ի և նրա օգնական, 55-ամյա Արմեն Պ.-ի վարած Երևան-Գյումրի մարդատար  գնացքը, թիվ 8 պիկետում` Լուսաղբյուր գյուղի դիմաց, հարվածել է 17-ամյա Վալտեր Գալստյանին, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Tekali Taxi