Home / Հայաստան / 93 դրական լուծում 7 ամսվա ընթացքում. գործադիրը ներկայացրել է դիմումների վիճակագրությունը

93 դրական լուծում 7 ամսվա ընթացքում. գործադիրը ներկայացրել է դիմումների վիճակագրությունը

2011թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը քաղաքացիներից ՀՀ կառավարության աշխատակազմ է ստացվել 3722 առաջարկություն, դիմում և բողոք:

ՀՀ կառավարության տարածած համառոտ տեղեկանքի համաձայն, քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով կատարման է ուղարկվել 3324-ը, որից վերահսկողություն է սահմանվել 341 հանձնարարականի կատարման նկատմամբ:

2011թ. օգոստոսի 1-ի դրությամբ ստացվել է 333 պատասխան, որոնցից 93-ին տրվել է դրական լուծում /սահմանված ժամկետում ընթացքի մեջ է գտնվում 8 դիմում/:

2011 թ. հունվարի 1-ից օգոստոսի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմում

իրականացվել է 2234 քաղաքացու և 83 բողոք-պահանջ ներկայացնող կոլեկտիվների

ընդունելություն:

2011թ. hունվարի 1-ից օգոստոսի 1-ը ՀՀ կառավարության թեժ գծով քաղաքացիների կողմից ստացվել է 3317 փաստացի զանգ, որից 803-ին զրույցի ընթացքում տրվել է պարզաբանում:

2514-ը /բողոքներ, առաջարկություններ/ սահմանված կարգով համառոտագրվել

և ներկայացվել է քննարկման, ընդ որում` դրանք վերաբերում էին սոցիալական

(798), հարկաբյուջետային (697), առողջապահության (318), գազիֆիկացման և

ջրամատակարարման (201), քաղաքաշինական (83), կրթության (77),

աշխատանքի և չվճարված աշխատավարձի (76), անձնագրերի և գրանցման հետ

կապված խնդիրներին (9), ինչպես նաև այլ բնույթի հարցեր (255):

Քննարկման արդյունքում գրանցված հարցերից 198-ին քաղաքացուն պատասխան

է ուղարկվել [email protected] էլեկտրոնային հասցեից, իսկ 221-ը քննության առնելու և

ձեռնարկված միջոցառումների մասին հնարավորինս սեղմ ժամկետներում

տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականով ուղարկվել է իրավասու

պետական մարմիններ:

221 ուղարկված հարցերից տեղեկատվություն է ստացվել 168-ի

վերաբերյալ, որից 74-ը՝ լուծման դրական արդյունքով /սահմանված ժամկետում

ընթացքի մեջ է 53 հարց/։

Tekali Taxi