Home / Հայաստան / Երևանում կրպակները վերացնելու գրավոր հրաման չկա, հաստատել է քաղաքապետարանը

Երևանում կրպակները վերացնելու գրավոր հրաման չկա, հաստատել է քաղաքապետարանը

Երևանում կրպակների ապամոնտաժման հիմքում գրավոր փաստաթուղթ չկա. կա ընդամենը Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարական: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Ըստ նրա` կոնկրետ կրպակներն ապամոնտաժելու որևէ այլ իրավական հիմք նույնպես չկա:

Վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքապետարանը լայնածավալ արշավ է իրականացնում Երևանի տարբեր վայրերում` ուղղված կրպակների վերացմանը: Կրպակատերերը մի քանի ակցիա են անցկացրել` բողոքելով քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ: Նրանցից շատերը նշում են, որ ապամոնտաժումն անօրինակբար է իրականացվում, քանի որ իրենք ունեն սեփականության իրավունք:

Tekali Taxi