Home / Հայաստան / Դատական դեպարտամենտի աշխատակիցները բողոքում են կաշառակեր ղեկավարից

Դատական դեպարտամենտի աշխատակիցները բողոքում են կաշառակեր ղեկավարից

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, գրում է «Առավոտ» օրաթերթը:

Նամակագիրները ներկայացնում են դատական դեպարտամենտի (իրենց ձևակերպմամբ` «միսակնոցի») բարքերը, մասնավորապես, դժգոհում դեպարտամենտի ղեկավարից. «Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման: Այն, ինչ այսօր կատարվում է դատական դեպարտամենտում, ավելի շատ նման է տոտալիտար ռեժիմով աշխատող մի կառույցի, որն անմիջականորեն ղեկավարում է նախկինում դատախազությունից կաշառակերության համար հեռացված Միսակ Մարտիրոսյանը»:

Tekali Taxi