Home / Հայաստան / Դատավորը Տիգրան Մեծ պողոտայում վթարի պատճառ է դարձել

Դատավորը Տիգրան Մեծ պողոտայում վթարի պատճառ է դարձել

Երեկ ժամը 23.30-ի սահմաններում Երևանի Տիգրան Մեծ պողոտայում ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել երկու մեքենա:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, վթարի պատճառ է հանդիասացել այն, որ այդ պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակից մեծ արագությամբ մեքենայով դուրս է եկել դատավոր Գագիկ Ավետիսյանը և, միանգամից անցնելով  երրորդ գիծ, խուճապային իրավիճակ է ստեղծել, որին էլ հետևել է երկու մեքենաների բախումը: Բարեբախտաբար, բախման հետևանքով տուժածներ չեղան:

Մեքենաներից մեկում կար փոքրիկ երեխա և հղի կին:

Նշենք, որ Գագիկ Ավետիսյանը դուրս էր գալիս դատարանի շենքից Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների գործով դատական նիստից հետո:

Դատարանի բակում ներկա գտնվող Կոնգրեսի բազմաթիվ ակտիվիստներն ու ոստիկաններն այդ ավտովթարի ականատեսն էին:

Tekali Taxi