Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ – Բողոքի ակցիա դատարանի շենքի մոտ. ՀԱԿ ակտիվիստներից 4-ն ազատ են արձակվել

ՖՈՏՈՇԱՐՔ – Բողոքի ակցիա դատարանի շենքի մոտ. ՀԱԿ ակտիվիստներից 4-ն ազատ են արձակվել

Երեկ երեկոյան մոտ 5 ժամվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները, ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ:

Այդ ընթացքում դատարանի շենքում էին գտնվում ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը, որոնք ոստիկանություն էին բերման ենթարկվել օգոստոսի 9-ին և ձերբակալվել օգոստոսի 10-ին:

Նույն օրը ձերբակալված մյուս 3 ակտիվիստներին` Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին ավելի վաղ բաց էին թողել Ձերբակալվածների պահման վայրից:

Կեսգիշերին մոտ դատարանի շենքից քաղաքից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ արձակվեց նաև Վահագն Գևորգյանը: Մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք:





Tekali Taxi