Home / Հայաստան / «Եթե ավազակապետությունը «ոչ» է ասում երկխոսությանը…». Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ դատարանի շենքի մոտ

«Եթե ավազակապետությունը «ոչ» է ասում երկխոսությանը…». Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ դատարանի շենքի մոտ

Երեկ մինչ Հայ Ազգային Կոնգրեսի անդամները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում` սպասելով դատարանի շենքում գտնվող 4 երիտասարդների մասին լուրերի, հավաքվածների առջև բարձրախոսով ելույթ ունեցավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` ավազակապետությունը Հայ Ազգային Կնոգրեսի հետ երկխոսության ընթացքում վերցնում է պատանդներ:

«Սա նշանակում է, որ ավազակապետությունը ընդունում է, որ իր համար երկխոսության լեզուն ոչ միայն ընդունելի չէ, այլև ինքը երկխոսության լեզվով խոսելու ընդունակություն առանձնապես չունի, և մենք դա տեսանք, երկխոսության չորս ռաունդների ընթացքում: Իշխանությունը այպիսիով հերթական անգամ փորձության է ենթարկում մեր կամքը, թե ինչքանով են մենք մեր կամքի մեջ վճռական, մեր պայքարի մեջ հետևողական: Եվ ուզում եմ արձանագրենք, որ մենք այսօր հաավքվել ենք ոչ թե նրա համար, որ ակնկալում ենք որ այս դատարանը կարող է իրավական և օրինական որոշում կայացնել, մենք այստեղ հավաքվել ենք ընդգծելու հետևյալը` մեր կամքը անսասան է, մեր պայքարը անկասելի է մեր հաղթանակը անխուսափելի է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է նաև օգոստոսի 11-ին տեղի ունեցած ՀՀ ոստիկանպետ Ալիկ Սարգսյանի ասուլիսին:

«Հայաստանի Հանրապետության անունից գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող մարդը երեկ ասուլիս արեց, և ես կարծում եմ, որ դա ավազակապետական իշխանության խայտառակ էջերից մեկն էր: Մարդիկ ոչ միյան չեն կարողանում իրենց մտքերը հոդաբաշխ լեզվով բացատրել, այլև էն ինչ ասում են ընդամենը կարելի է օգտագործել իրենց դեմ: Երեկ Ալիկ Սարգսյանը շատ պարզ լեզվով ասեց, որ այն պարեկությունը, որ իրենք իրականացնում են Երևան քաղաքի փողոցներում ընդամենը ընդդիմադիրների որս կազմակերպելու համար է:

«Նա ասում է, որ «ես ինքս ուզում եմ, որ երկխոսությունը արդյունքներ տա, հանդուրժողականություն ձևավորվի, որ մենք էլ մեր գործը անենք»: Այսինքն նա ընդունում է, որ ոստիկանությունն էսօր իրա գործը չի անում: Նա ասում է, «եթե ընդհանուր իրավիճակը կարգավորվի, այլևս այդ փողոցային ծառայությունը իրականացնելու կարիք չի լինի»», – ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ավազակապետությունն այլևս գենետիկորեն անհամատեղելի է Հայաստանի Հանրապտության քաղաքացու հետ:

«Ավազակապետությունը պետք է հեռանա, երկխոսության պրոցեսը ուրեմն ավազակապետության համար վերջին հնարավորություն է հեռանալու հանգիստ, առանց ցնցումների, եթե ավազակապետությունը «ոչ» է ասում երկխոսությանը, ուրեմն ավազակապետությունը կհեռանա Ազատության հրապարակից` պարտադրանքով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Tekali Taxi