Home / Հայաստան / Ադրբեջանը ցանկանում է հաճոյանալ միասեռականներին

Ադրբեջանը ցանկանում է հաճոյանալ միասեռականներին

«Եվրատեսիլ 2012»  երգի մրցույթը հյուրընկալել պատրաստվող Բաքվի բնակիչները պետք է հանդուրժող լինեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում և մտածողություն ունեցող մարդկանց նկատմամբ: Այս մասին Vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է մրցույթի ադրբեջանական պատվիրակության անդամ Լեյլա Գուլիևան: Խոսելով Եվրատեսիլի համար ավանդական դարձած գեյ շքերթը Բաքվում անցկացնելու հնարավորության մասին, Գուլիևան ասել է:

«Նրանք գիտեն` ուր են գալիս: Այս հարցը մեզ ուղղեցին նաև հաղթանակից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, նրանք հետաքրքրվում էին գեյ ակումբների գոյությամբ և այլ հարցերով: Դեռ այն ժամանակ մենք հասկացրեցինք, որ իրենք ժամանելու են մի երկիր, որտեղ բնակչության մեծ մասը մահմեդական է, և այստեղ այդ հարցը շատ խիստ է դրված»:

Միաժամանակ, նա չի բացառել Եվրատեսիլի սիրահար ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների համար երեկույթների կազմակերպումը: «Եկեք ճիշտը խոսենք, Բաքվում այդ ամենը նույնպես կա, բայց այն որոշակի մակարդակի և որոշակի վարագույրների հետևում է տեղի ունենում: Այդ ամենը քողարկված է գաղտնիքներով, բայց դա կա, և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել: Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք, պետք է հարգանքով դիմավորենք և հարգանքով հրաժեշտ տանք նրանց»:

Tekali Taxi