Home / Հայաստան / Թուրքիայում ցանկանում են Անին տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Թուրքիայում ցանկանում են Անին տեսնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

Հայաստանի հնադարյան մայրաքաղաք Անին, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:

«Վերջին շրջանում Անի այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 27 տոկոսով: Եթե Անին ընդգրկվի այդ ցանկում, այն կհայտնվի Աշխարհի բոլոր տուրիստական կազմակերպությունների գովազդային ֆիլմերում: Դա շատ դրական ազդեցություն կունենա Կարսի տուրիզմի զարգացման վրա », – «Անադոլու» գործակալությանը հայտնել է Կարսի մշակույթի և տուրիզմի հարցերով տնօրեն Հական Դողանայը:

Նա նաև ընդգծել է, որ թեև նախարարությունը ներկայացրել է Անիի թեկնածությունը, այն դեռևս չի ընդգրկվել ցանկում:

«Որոշ պայմաններ կան, որոնք անհրաժեշտ է ապահովել Անին այդ ցուցակում ընգրկելու համար: Այն պետք է լինի տուրիստական երթուղիների վրա, ունենա հարմար բնակավայրեր և օբյեկտներ, ինչպես նաև ճանապարհներ», – նշել է Դողանայը:

Tekali Taxi