Home / Հայաստան / Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Գերմանիայում կքննարկի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Գերմանիայում կքննարկի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը

Օգոստոսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում օգոստոսի 17-ից 19-ը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո կայանալիք գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով: Այս տարվա համաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը աղետների հետևանքների վերացման ժամանակ»:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը հանդիպելու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությանն առնչվող հարցերը: ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադառնալու օգոստոսի 20-ին, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Tekali Taxi