Home / Հայաստան / 33-ամյա երիտասարդը դանակահարվել է Երևանի գիշերային ակումբում

33-ամյա երիտասարդը դանակահարվել է Երևանի գիշերային ակումբում

Oգոստոսի 13-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի գիշերային ակումբից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով «Նաիրի» բժշկական կենտրոն  է տեղափոխվել 33-ամյա Ցոլակ Ղ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ցոլակ Ղ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, Ցոլակ Ղ.-ին դանակահարել է 30-ամյա Էդգար Մ.-ն:

Էդգար Մ.-ն ձերբակալված է:

Tekali Taxi