Գլխավոր / Հայաստան / Երեք մարդ փրկվել է Սևանում ջրախեղդ լինելուց

Երեք մարդ փրկվել է Սևանում ջրախեղդ լինելուց

Օգոստոսի 17-ին`ժամը 12.10-ի սահմաններում Սևանի «Հանրային» լողափում Սևանի ջրափրկարարները նկատվել են երեք քաղաքացի, որոնք դժվարանում են լողալ և գտնվում են խուճապի մեջ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ` 39-ամյա Կամո Զոհրաբյանին, 17-ամյա Շուշանիկ Զոհրաբյանին և 16-ամյա Հասմիկ Զոհրաբյանին: Ափին ջրափրկարարների և բուժծառայության աշխատակիցների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և նրանց վիճակը գնահատվել է բավարար:

Tekali Taxi