Գլխավոր / Հայաստան / Կոֆեինը պաշտպանում է մաշկի քաղցկեղից

Կոֆեինը պաշտպանում է մաշկի քաղցկեղից

Ամերիկյան Ռուտջերս համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ կոֆեինը պաշտպանիչ ազդեցություն ունի, այն ունակ է չեզոքացնել ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը մաշկի վրա, ինչպես նաև նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման հնարավորությունը, հայտնում է РБК-ն:

Մասնագետների պնդմամբ, դա պայմանավորված է նրանով, որ կոֆեինը նվազեցնում է ATR սպիտակուցի ֆերմենտի ակտիվությունը, որը մասնակցում է ուլտրամանուշակագույն ճառագայտների հետևանքով առաջացող ԴՆԹ-ի ձևափոխմանը:

Գիտնականների խմբի ղեկավար Ալան Կոննին պատմել է, որ կոֆեինը նվազեցնում է ATR ֆերմենտի ակտիվությունը նախաուռուցքային փուլում: Այն պարագայում, երբ օրգանիզմն արդեն իսկ վարակված է, նրա պաշտպանիչ ֆունկցիան չի գործում:

Tekali Taxi