Home / Հայաստան / Սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է խոսել Կենտրոնի ոստիկանությունում կատարվածի մասին

Սպանության մեջ մեղադրվողը հրաժարվել է խոսել Կենտրոնի ոստիկանությունում կատարվածի մասին

Օգոստոսի 2-ին, Զաքյան փողոցի թիվ 4 շենքի մոտ հրազենային վնասվածքներից Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 50-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության մեջ կասկածվող Վահրամ Մարգարյանը երեկ բերման է ենթարկվել Երևանի Կենտրոնի ոստիկանություն և ձերբակալվել է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնի ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն Մալխասյանը:

Epress.am-ի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շաքե Ավոյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ գրասենյակը երեկ երեկոյան ժամը 10:30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Վահրամ Մարգարյանը Կենտրոնի ոստիկանություն է բերման ենթարկվել ծեծով և բռնություններով:

Ոստիկանություն են մեկնել ՄԻՊ գրասենյակի 2 ներկայացուցիչ:

«Անգամ փաստաբանին չեն թույլ տալիս հանդիպել բերման ենթարկվածի հետ, և մեր ներկայացուցիչների տևական միջամտությունից հետո հնարավոր եղավ փաստաբանի մուտքը»,- ասել է Ավոյանը:

Նա նշել է, որ գրասենյակի ներկայացուցիչները տեսել են Մարգարյանին և դեմքին կապտուկ նկատել, սակայն վերջինս հրաժարվել է խոսել:

Նշենք, որ Վահրամ Մարգարյանը 2004 թվականին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:

Tekali Taxi