Գլխավոր / Հայաստան / Օրաթերթը մեղադրում է ՊՆ-ին ստի մեջ և ներկայացնում զինծառայողների փախուստի մանրամասները

Օրաթերթը մեղադրում է ՊՆ-ին ստի մեջ և ներկայացնում զինծառայողների փախուստի մանրամասները

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ և ԼՂՀ Պաշտպանության նախարարությունները ստում են` հերքելով այն տեղեկատվությունը, որ ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկից փախուստի են դիմել ժամկետային զինծառայողներ Արմեն Էլիբեկյանն ու Արման Դավթյանը:

Օրաթերթը ճշտել է, որ այդ զինծառայողները իրոք փախուստի էին դիմել:

Տղաները հայտարարել են, որ չեն ցանկանում զորամաս վերադառնալ, քանի որ նրանց սպառնացել են կենդանի չթողնել:

«Կամ պիտի դատվենք, կամ ինքնասպանություրն գործենք», – ասել են նրանք:

Զինծառայոցների հարազատները, սակայն, նրանց գտել են Գորիսում և հետ վերադարձրել զորամաս:

«Նրանց ծառայությունն ավարտվում է նոյեմբերին, սակայն հարազատները մտավախություն ունեն, որ մի քանի ամսում կարող են տղաներին վնասել, ուստի ոչ միայն հրաժարվեցին մեզ տեղեկություններ տրամադրելուց, այլև խնդրեցին ոչինչ չգրել: Խնդիրն այն է, որ նշված զորամասում ղարաբաղցի սպաներն անմարդկային վերաբերմունք են դրսևորում զինծառայողների նկատմամբ: Մենք որոշեցինք չլսել հարազատների հորդորը և տպագրել այս ամենը, որ վաղը հերթակա դիակները չբերեն Հայաստան: Նաև պարտավորվում ենք հետևել այս երիտասարդների ծառայության ընթացքին, որ նրանք անվնաս ծառայեն այս մի քանի ամիսը», – գրում է «Հրապարակը»:

Tekali Taxi