Գլխավոր / Հայաստան / «Տարվա հարսանիք». Քիմ Քարդաշյանը չի թաքցնում իր պսակադրության մանրամասները

«Տարվա հարսանիք». Քիմ Քարդաշյանը չի թաքցնում իր պսակադրության մանրամասները

«Սա տարվա հարսանիքն է լինելու: Կամ, գրեթե տարվա հարսանիքը», Քիմ Քարդաշյանի և բասկետբոլիստ Քրիս Համփշրիի` առաջիկա կիրակի օրը կայանալիք հարսանիքի մասին այսօր գրում է ABC News-ը:

Պարբերականը վստահեցնում է, որ այս հանդիսավոր արարողությունը զույգի պատասխանն է արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի պսակադրությանը, որը ողջ աշխարհի ուշադրությունն իր վրա էր կենտրոնացրել:

Սկսած բյուրեղապատ հրավիրատոմսերից` Քարդաշյանի և Համփշրիի հարսանեկան արարողության բոլոր դետալները չափից դուրս ճոխ են արված: Սակայն, ի տարբերություն Ուիլիամի ու Քեյթի, նրանց պսակադրության մանրամասները գաղտնի չեն պահվում:

30-ամյա մոդելը և 26 ամյա բասկետբոլիստը հրավիրել են օպերատորներին` նկարահանելու իրենց կյանքի կարևոր օրվա նախապատրաստությունները:

Tekali Taxi