Գլխավոր / Հայաստան / Վրաստանոմ վթարից տուժած հայաստանցիներից երկուսն են մնում հիվանդանոցում

Վրաստանոմ վթարից տուժած հայաստանցիներից երկուսն են մնում հիվանդանոցում

Գուդաուրի-Քոբի ճանապարհի վրա տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից այս պահին դեռևս հիվանդանոցում է մնում 3 ուղևոր: Ինչպես հայտնում է Кавказ-Пресс-ը, ամենածանր վիճակում է գտնվում Վրաստանի

քաղաքացի Ցիալա Նիկոլեիշվիլին, ով այս պահին վերակենդանացման բաժնում է: Համեմատաբար թեթև է գնահատվում Հայաստանի երկու քաղաքացիների առողջական վիճակը:

Ընդհանուր առմամբ երեկ երեկոյան հիվանդանոց էր տեղափոխվել 19 մարդ, որոնցից 16-ն ավելի ուշ դուրս են գրվել:

Ինչ վերաբերում է վթարի հետևանքով տուժած անչափահաս երեխաներին, նրանցից 6-ը տեղափոխվել են Իաշվիլիի հիվանդանոց, նրանց վիճակը ծանր չի գնահատվում:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանից Հայաստան ուղևորվող ավտոբուսը Գուդաուրիում ձորն է ընկել: Նախնական տվյալների համաձայն` վարորդը քնել է ղեկին:

Tekali Taxi