Գլխավոր / Հայաստան / Գյուղնախարարն ասուլիսի է հրավիրում միայն իրեն ցանկալի ԶԼՄ-ներին

Գյուղնախարարն ասուլիսի է հրավիրում միայն իրեն ցանկալի ԶԼՄ-ներին

Թեև կառավարության բոլոր նիստերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հորդորում է թափանցիկ աշխատել`տեղեկատվությունը մատչելի դարձնելով լրատվամիջոցներին, սակայն որոշ նախարարներ շարունակում են ցուցադրաբար չհարգել նրա հանձնարարությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ երեկ գյուղնախարար Սերգո Կարապետյանը մամուլի ասուլիս է հրավիրել`տեղյակ պահելով միայն իրեն ցանկալի լրատվամիջոցներին:

«Որպեսզի անցանկալի հարցադրումներից զերծ մնա, նրա աշխատակցուհին զանգել է յուրային լրատվամիջոցներին և տեղեկացրել ասուլիսի մասին`զգուշացնելով, որ այդ հույժ գաղտնի տեղեկությունը չտարածեն», – գրում է օրաթերթը:

Tekali Taxi