Գլխավոր / Հայաստան / Էլեկտրոնային ստորագրահավաք` Տիգրան Առաքելյանի համար

Էլեկտրոնային ստորագրահավաք` Տիգրան Առաքելյանի համար

Օգոստոսի 10-ին ձերբակալված և երկամսյա նախնական կալանքի դատապարտված Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել:

Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը տարածած մարդիկ ներկայացել են որպես «եվրոպաբնակ երիտասարդ ակտիվիստներ»:

Նրանք առաջարկում են ստրոգրահավաքին միանալ հետևյալ կայէջում. http://www.thepetitionsite.com/1/release-political-prisoner-tigran-arakelyan-republic-of-armenia/

«Մենք չենք հավատում ՀՀ Ոստիկանությանը. մենք համոզված ենք, որ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը դե ֆակտո քաղաքական ստվեր ունի: Մենք կշարունակենք ստորագրահավաքների կազմակերպումը թե՛ համացանցում և թե՛ համացանցից դուրս, այնքան ժամանակ, մինչև մեզ մոտ հույս չառաջանա, որ ՀՀ երբևէ կկարողանա դուրս գալ Երրորդ Աշխարհի երկրների ցանկից», – նշում են հայտարարության հեղինակները:

Tekali Taxi