Գլխավոր / Հայաստան / «Փյունիկը» չի կորցնում չեմպիոնության համար պայքարելու հույսերը

«Փյունիկը» չի կորցնում չեմպիոնության համար պայքարելու հույսերը

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի հանդիպումներից հետո կրկին առաջատարի փոփոխություն տեղի ունեցավ: Երևանի «Ուլիսը» օգոստոսի 20-ին 5:0 հաշվով պարտության մատնեց «Արարատին», իսկ ահա մինչ 19-րդ տուրն առաջին տեղում ընթացող Կապանի «Գանձասարը» մեկ օր անց  սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Միկայի» հետ:

Այժմ «Ուլիսն» ու «Գանձասարը» վաստակել են 37-ական միավոր, սակայն անձնական խաղերում «Ուլիսն» առավելություն ունի մրցակցի նկատմամբ, ինչն էլ երևանցիների համար ապահովում է առաջին հորիզոնականը:

«Ուլիսին» և «Գանձասարին» շարունակում է հետապնդել գործող չեմպիոնը՝ «Փյունիկը», որը 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»:

Նշենք, որ «փյունիկցիները» հաղթանակ չէին տոնել հունիսի 26-ից, երբ մրցակցի հարկի տակ 1:0 հաղթել էին «Միկային»: «Շիրակի» նկատմամբ տարած հաղթանակը հնարավորություն տվեց «Փյունիկին» մնալ չեմպիոնության համար պայքարում և հեռանալ 4-րդ տեղում ընթացող «Իմպուլսից», որն այժմ չեմպիոնին զիջում է 5 միավոր:

Օգոստոս 20

«Ուլիս»-«Արարատ» 5:0 (2:0)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Նգավուկա-Ցեկե Լիե Պարո, 4, Արամ Բարեղամյան, 39, Շոթա Ջիքիա, 50, Ալբերտ Թադևոսյան, 81, Գեորգի Կրասովսկի, 89

«Իմպուլս»-«Բանանց» 3:1 (2:1)

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլերը` Նարեկ Դավթյան, 5, 16, Սամվել Հակոբյան, 77 («Իմպուլս»), Արթուր Եդիգարյան, 40 («Բանանց»)

Օգոստոս 21

«Գանձասար»-«Միկա» 2:2 (1:0)

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Մրցավար` Անդրանիկ Արսենյան

Գոլերը` Գորան Օբրադովիչ, 6, Յամադոու Կեյտա, 57 («Գանձասար»), Հրայր Մկոյան, 51, Նարեկ Բեգլարյան, 90 («Միկա»)

«Փյունիկ»-«Շիրակ» 1:0 (0:0)

Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Գոլը` Արտակ Եդիգարյան, 78

Մրցաշարային աղյուսակ.

Ուլիս 19 խաղ, 37 միավոր

Գանձասար 19, 37

Փյունիկ 19, 33

Իմպուլս 19, 28

Միկա 19, 27

Բանանց 19, 22

Շիրակ 19, 13

Արարատ 19, 10

Tekali Taxi