Գլխավոր / Հայաստան / «Շախտյորի» մարզիչը հատուկ նշել է Հենրիխ Մխիթարյանի խաղը

«Շախտյորի» մարզիչը հատուկ նշել է Հենրիխ Մխիթարյանի խաղը

Երեկ Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, 3:0 հաշվով պարտության մատնեց Մարիուպոլի «Իլյիչեվեցին»: Գոլերի հեղինակներ դարձան Էդուարդոն, Ալեքս Տեյշեյրան և Եվգենի Սելեզնյովը, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Նշենք, որ հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ դժգոհ է իր թիմի խաղից երկրորդ խաղակեսում, երբ, նրա խոսքով, «Շախտյորի» խաղացողները թուլացրել էին ճնշումը: Լուչեսկուն նշել է, որ երկրորդ խաղակեսում թուլացած էին բոլորը, բացառությամբ Մխիթարյանի և Էդուարդոյի:

Լուրեսկուն նաև առանձին անդրադարձել է կենտրոնական գոտում գործող ֆուտբոլիստների խաղին:

«Ինչպես միշտ մենք հիմնվում ենք հենակետային գոտու ֆուտբոլիստների վրա. Տեյշեյրան զբաղվում էր հարձակվողական գործողություններով, իսկ Մխիթարյանը` պաշտպանողական: Երկուսն էլ գրագետ են, գիտեն` ինչպես լուծել այս կամ այն իրավիճակը խաղադաշտում, երկուսն էլ մեծ ծավալի աշխատանք են կատարում, ինչն էլ ապացուցեցին այսօր: Դրանք ֆուտբոլիստներ են, ովքեր պահպանում են հենց այդ գոտում գործելու սկզբունքները, և ցանկանում եմ նշել, որ երկուսն էլ շատ լավ հանդիպում անցկացրեցին: Եթե անվանենք լավագույնին, ապա նրանք միասին լավագույնն էին` Մխիթարյանը և Տեյշեյրան», – ասել է Միրչա Լուչեսկուն:

Tekali Taxi