2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ընդդիմությունն ԱՄՆ դեսպանատան անդամների հետ քննարկել է ներքաղաքական խնդիրները

Օգոստոսի 23-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի և դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև ընթացող երկխոսության ներկա վիճակին և հեռանկարներին, ասված է Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ: