Գլխավոր / Հայաստան / Օմբուդսմենը պայքարում է Վճռաբեկի նախագահի հետ նախագահականի հրահանգո՞վ

Օմբուդսմենը պայքարում է Վճռաբեկի նախագահի հետ նախագահականի հրահանգո՞վ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու նպատակով լուրջ աշխատանք է տանում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթի տեղեկություններով` Հարությունյանը լրջորեն հիասթափված է Մկրտումյանից և ամեն ինչ անում է, որ նրան հեռացնեն պաշտոնից: Բացի դա, Մկրտումյանի դեմ բացասական խմորումների օջախ է նաև ՀՀ նախագահի նստավայրը, որտեղ աշխատող մի խումբ երիտասարդներ, «Հրապարակի» փոխանցմամբ, վաղուց կարծում են, որ Վճռաբեկի նախագահն իր տեղում չէ:

Թերթը գրում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և Արման Մկրտումյանի միջև ծագած վեճն ապացուցում է, որ նախագահականում վերջինիցս դժգոհ են, քանի որ օմբուդսմենը հրահանգավորվում է նախագահականից, և վեճի առիթ դարձած հայտարարությունը վստահաբար համաձայնեցված է այդ կառույցի հետ:

Հիշեցնենք, որ օմբուդսմենի և Վճռաբեկ դատարանի նախագահի միջև վեճի առիթ էր դարձել Անդրեասյանի կոչը Արդարադատության խորհրդին (ԱԽ) կարգապահական տույժի ենթարկել երեք դատավորների:

Խորհուրդը գլխավորող Մկրտումյանը չէր համաձայնել օմբուդսմենի հետ և հայտարարությամբ հանդես եկել, ինչին կրկին հետևել էր Անդրեասյանի պատասխանը, ով ԱԽ-ի հայտարարության որոշ հատվածներ անվանել էր «ապատեղեկատվություն»:

Tekali Taxi