Գլխավոր / Հայաստան / Ինչ խլեց Մերկելը Օբամայի կնոջից

Ինչ խլեց Մերկելը Օբամայի կնոջից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորում է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանշային աղյուսակը` ըստ Forbes պարբերականի: Նա առաջին հորիզոնականից դուրս է մղել ԱՄՆ նախագահի կնոջը`Միշել Օբամային, ով ցուցակի առաջատարն էր 2010 թվականին: Մերկելն արդեն 3 անգամ` 2006-2009 թվականներին ճանաչվել է աշխարհի ամենազդեցիկ կինը: Այժմ Գերմանիայի կանցլերը կարևոր դերակատարություն ունի համաշխարհային տնտեսության մեջ: Նա զբաղվում է եվրոտարածքի կայունացմամբ:

2011 թվականի վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը: Forbes-ը գնահատել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխությունների ընթացքում նրա ճիշտ քաղաքական աշխատանքը: Ամսագրի երրորդ հորիզոնականում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով պատմության մեջ է մտել, որպես խոշոր լատինամերիկյան տնտեսությունը ղեկավարող առաջին կին առաջնորդ:

4-րդ տեղում է PepsiСo-ի նախագահ Ինդիրա Նուին, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սանդբերգը: Նրանց հաջորդում են Microsoft-ի սեփականատեր Բիլ Գեյթսի կին Մելինդան, Հնդկաստանի իշխող կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին, Միշել Օբաման, Արժույթի Միջազգային Հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը և Kraft Foods-ի գործադիր տնօրեն Այրին Ռոզենֆելդը:

Վարկանշային աղյուսակի ամենաերիտասարդ մասնակիցն է սկանդալային երգչուհի Լեդի Գագան, ով զբաղեցնում է ցուցակի 11-րդ հորիզոնականը: Ի դեպ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտնվել է վարկանշային աղյուսակի ընդամենը 49-րդ տեղում:

Reuters-ը նշում է, որ վարկանշային աղյուսակի մասնակիցների միջին տարիքը 54-ն է: Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք 30 տրիլիոն կապիտալ ունեն: Գործակալության տվյալների համաձայն մասնակիցներից 22-ն ամուսնացած չեն:

Tekali Taxi