Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում հայկական ընտանիքի երեք անդամներին սպանած մարդուն մեղավոր են ճանաչել

ԱՄՆ-ում հայկական ընտանիքի երեք անդամներին սպանած մարդուն մեղավոր են ճանաչել

Երկուշաբթի Լոս Անջելեսի դատարանը մեղավոր է ճանաչել ազգությամբ հայ զինվորական Ալբերտ Տերսարգյանին, ով մեղադրվում է 4 մարդկանց սպանության մեջ:

Թեև վերջնական վճիռ դեռևս չի կայացվել, սակայն Los Angeles Times-ը գրում է, որ նրան կարող է մահապատիժ սպառնալ:

65-ամյա Ալբերտ Տերսարգսյանը ձերբակալվել էր անցյալ տարի, այն բանից հետո, երբ Կարինե Հակոբյանի դին գտնվել էր նրա անչափահաս դստեր կողմից իր մեքենայի առաջամասում ` «Լիթլ Արմենիա» թաղամասում: Նա սպանվել էր մոտ տարածությունից կատարված կրակոցով:

Դրանից 15 ամիս առաջ նույն աղջիկը տուն գալով հայտնաբերել էր սպանված հորը`Խաչիկ Սաֆարյանին և իր կրտսեր քրոջը:

Ոստիկանության վարկածի համաձայն` Տերսարգյանը սպանել է Հակոբյանի ամուսնուն և երեխային նրան սիրահարվելուց հետո:

Տերսարգյանն ու նրա կինը մտերմացել էին Հակոբյանի ընտանիքի հետ 2003 թվականին:

Այդ ընթացքում Սաֆարյանը պատմել է Տերսարգյանին, որ սիրային հարաբերությունների մեջ է Հայաստանից մի աղջկա հետ:

Ավելի ուշ Տերսարգյանը սիրահարվել է Կարինե Հակոբյանին և փորձել է զույգին բաժանել` օգնելով Սաֆարյանին իր հարաբերությունները կարգավորել հայաստանցի աղջկա հետ` միաժամանակ Հակոբյանին պատմելով ամուսնու սիրային կապերի մասին:

Այդուհանդերձ Հակոբյանը որոշել է չլքել ամուսնուն, ինչը զայրացրել է Տերսարգյանին և ստիպել ծայրահեղ միջոցների դիմել:

Սաֆարյանը սկզբում անանուն սպառնալիքներ է ստացել առ այն, որ ինքը պետք է շտապ լքի երկիրը, որը, ըստ հետաքննիչների, իրականացվել է Տերսարգյանի կողմից նրան վախեցնելու նպատակով:

Սպառնալիքներից մի քանի օր անց Սաֆարյանին և նրա դստերը սպանված են գտել:

Ամուսնու սպանությունից մի քանի ամիս անց էլ Տերսարգյանն անհաջող սիրահետել է Հակոբյանին: Ոստիկանությունը վստահ է, որ մշտական մերժումներն էլ հանգեցրել են կնոջ սպանությանը:

Ամերիկյան ոստիկանությանը Տերսարգյանի նկատմամբ իր կասկածների մասին հայտնել է նրա տնօրենը, ով մտահոգությունն է հայտնել իր աշխատակցի մոտ պահվող զենքի կապակցությամբ:

Նրա ձերբակալությունից հետո, հետաքննությունը պարզել է, որ նրա հրացանը օգտագործվել է Հակոբյանի սպանության դեպքում:

Տերսարգյանի բնակարանը հետախուզելիս ոստիկանությունը նաև փաստեր է գտել, որոնք ապացուցում են նրա մեղքը մարմնավաճառ Ջուլի Քեյթսի սպանության մեջ:

Քեյթսը միայնակ կանգնած է եղել ավտոբուսի կանգառում և հանկարծ ընկել է գետնին:

Երբ հիվանդանոց է տեղափոխվել, բժիշկները հայտնաբերել են, որ նա հրազենային վնասվածք է ստացել:

Քեյթի ծանոթներից մեկը պատմել է, որ Տերսարգյանը մեղադրում էր Քեյթին իր DVD նվագարկիչը գողանալու մեջ:

Նշենք, որ հարցաքննությունների ժամանակ Տերսարգյանն իրեն «պրոֆեսիոնալ մարդասպան է» անվանել:

Tekali Taxi