հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վարչապետը Հայաստանում աննախադեպ ծրագիր է խոստանում

Վարչապետը Հայաստանում աննախադեպ ծրագիր է խոստանում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագիրը Հայաստանում համապատասխանելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Այսպիսի ծրագիր Հայաստանում երբևէ չի իրականացվել: Դրա ընդհանուր ծավալը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: 500 մլն դոլարի վերաբերյալ արդեն իսկ ստորագրվել է համապատասխան պայմանագիր, հայտարարվել է նաև ճանապարհի կառուցման մրցույթ, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 15 արտասահմանյան ընկերություն: Ծրագրվում է ճանապարհի շինարարական աշխատանքներն սկսել այս տարի», – ասել է վարչապետը:

Նա նաև տեղեկացրել է, որ շարունակվում են աշխատանքները կապված Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հետ: Վերջինիս նախագծերի մշակման, երկաթգծի կառուցման ժամանակացույցի և ֆինանսավորման խնդրով աշխատանքներ են տարվում Իրանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ: