Գլխավոր / Հայաստան / Ֆիզիկոսներին չեն բացատրել` ինչու են ֆիզիկայի ինստիտուտը վերափոխում հիմնադրամի

Ֆիզիկոսներին չեն բացատրել` ինչու են ֆիզիկայի ինստիտուտը վերափոխում հիմնադրամի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունվելու Հայաստանի խոշորագույն գիտական կենտրոնը` Երևանի ֆիզիկայի ինստիտուտը վերափոխել հիմնադրամի:

Ինչպես հաղորդում է «Հրապարակ» օրաթերթը, որոշման վերաբերյալ որևէ պարզաբանումներ ու հիմնավորումներ չկան, սակայն հայրենի կառավարությունը հարկ չի համարել ներկայացնել հայ ֆիզիկոսներին, ինչը բուռն դժգոհության ալիք է բարարձրել նրանց շրջանում:

Թերթի փոխանցմամբ` երեկ նրանցից շատերը, այդ թվում` ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Հրաչյա Ասատրյանը, ֆիզիկոս Նարինե Ղազարյանը, ֆիզիկայի «Սերն» միջազգային կենտրոնի թղթակիցներ Արա Իոաննիսյանը և Ալբերտ Սիրունյանը գնացել են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և հորդորել են հապճեպ որոշում չկայացնել:

Tekali Taxi