Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանի թոռնուհին գնալու է մի դպրոց, որի տնօրենը պաշտում է ՀՀ նախագահին

Սերժ Սարգսյանի թոռնուհին գնալու է մի դպրոց, որի տնօրենը պաշտում է ՀՀ նախագահին

Այս ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավագ թոռնուհին` Մարիամ Մինասյանը:

«Հրապարակ» օրաթերթը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ այն դասասենյակը, որտեղ սովորելու է Մարիամը, հատուկ ուշադրության է արժանացել` շքեղ վերանորոգում է կատարվել, սենյակի համար գեղեցիկ վարագույրներ են գնվել:

Օրաթերթի հետ զրույցում Պուշկինի դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը, սակայն, հերքել է այդ լուրը:

«Դասասենյակի հետ կապված նման բաներ չկան. մեզ համար տարբերություն չկա, թե ով է լինելու աշակերտը, մեզ համար բոլորն էլ հավասար են: Նա [Մարիամ Մինասյանը] մեկն է 131 առաջին դասարանցիներից, և մենք տարբերություն չենք դնում, բոլոր երեխաները մեզ համար հավասար են, և ուզում եմ հատուկ նշել, որ մնացածները մի քիչ օրինակ վերցնեն Մինասյանների (ՀՀ նախագահի խնամիները) համեստությունից. այդ մարդիկ երբեք չեն երևակայել», – ասել է տնօրենը:

«Հրապարակի» լրագրողը հարց է ուղղել Մարիետա Մատղաշյանին` արդյոք ՀՀ կրթության նախարարությունից են պարտադրում, որ աշխատասենյակում կախված լինի ՀՀ նախագահի լուսանկարը, թե տնօրենն իր կամքով է կախել այն:

«Եվ հրահանգում են, և մեր կամքով: Համենայնդեպս, ես պաշտում եմ, դա մեր խորհրդանիշն է», – ասել է Մատղաշյանը:

Tekali Taxi