Գլխավոր / Հայաստան / «Ֆրեշ» սուպերմարկետին և «Հայաստանի Էլեկտրական ցանցերին» պատժելու հարցը կքննարկվի երկուշաբթի

«Ֆրեշ» սուպերմարկետին և «Հայաստանի Էլեկտրական ցանցերին» պատժելու հարցը կքննարկվի երկուշաբթի

Սեպտեմբերի 5-ին,  ժամը 11-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆրեշ» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում-բողոք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ` նշելով, որ, վերջինս չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները և  թաղամասի բնակելի տներին չի ապահովում էլեկտրամատակարարմամբ:

«Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ, մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:

Tekali Taxi