Գլխավոր / Հայաստան / «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը տուգանեցին

«Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը տուգանեցին

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը քննարկվել է «Ֆրեշ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը:

Հիշեցնենք, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, մինչդեռ, մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ:

Հանձնաժողովն օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության առնչությամբ «Ֆրեշ» ընկերության հանդեպ կիրառվել է 500 հազար դրամի չափով տուգանք:

Նշենք, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը վաճառվել է «Սթար» ցանցին: Շաբաթ օրը Epress.am-ի հետ զրույցում «Սթար» ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշել է, որ գործարքն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ են ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի համաձայնությունը և վերջնական փաստաթղթերի ստորագրումը: Գործարքի գնի մասին դեռևս չի հաղորդվում:

Tekali Taxi