Գլխավոր / Հայաստան / «Սևազգեստ բանակը» կոչ է անում միանալ երևանյան լուռ երթին

«Սևազգեստ բանակը» կոչ է անում միանալ երևանյան լուռ երթին

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին «Սևազգեստ բանակ»-ը, որը ձևավորվել է Հայաստանի զինված ուժերում տարիների ընթացքում ոչ պատերազմական պայամններում մահացած զինվորների հարազատներից և ծնողներից, ինչպես նաև նրանց աջակցող քաղաքացիներից, Հանրապետության հրապարակից երթ է անցկացնելու:

 

Երթի կազմակերպիչները կոչ են անում պայքարել բանակում տիրող աղետալի վիճակի դեմ:

 

«Այսօր տղա զավակ ունեցող յուրաքանչյուր մարդ երկյուղում է որդուն բանակ ուղարկել: Երկրի և ժողովրդի անվտանգությունն ապահովելուն կոչված բանակում տեղի ունեցող բռնություններն ու անօրինությունները նսեմացնում են հայրենիքին ծառայելու գաղափարը: Լռելով մենք ակամա հավանություն ենք տալիս երիտասարդ մի ամբողջ սերնդի կորստին: Կոչ ենք անում բարձրաձայնել և պայքարել բանակում տիրող աղետալի վիճակի դեմ: Միացե՛ք «Սևազգեստ բանակ»-ի լուռ երթին»,- ասված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Tekali Taxi