Գլխավոր / Հայաստան / Բռնաբարության մեջ մեղադրվող քաղաքապետի որդու հարցով զբաղվող քննիչը «աբսալյուտնը» կաշկանդված չէ

Բռնաբարության մեջ մեղադրվող քաղաքապետի որդու հարցով զբաղվող քննիչը «աբսալյուտնը» կաշկանդված չէ

Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանը հաստատել է, որ 17-ամյա աղջկա բռնաբարության մեջ մեղադրվող երեք երիտասարդներից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, մյուսը` ոստիկանի:

«Ես դրանից ոչ մի կաշկանդվածություն չունեմ», – «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ընդգծել է Նասիբյանը:

Օրաթերթի թղթակցի այն հարցին` արդյո՞ք իր վրա ճնշում չկա այդ անձանց կողմից, նա պատասխանել է. «Աբսալյուտնը: Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը»:

 

Նա նշել է, որ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված երիտասարդներին մեղադրում է աղջիկը, իսկ տղաները, ովքեր նույնպես 17 տարեկան են, ասում են, որ դա եղել է աղջկա համաձայնությամբ:

Ոստիկանի խոսքով ` այժմ գործով քննություն է ընթանում, հարուցված է քրեական գործ:

Նասիբյանը նշել է, որ կասկածյալներին գործում դեռ չեն ներգրավվել, նշանակվել են փորձաքննություններ:

Նասիբյանը հայտնել է նաև, որ 12 փորձաքննություն է նշանակվել, ամեն անձի վերաբերյալ երեք հատ`մազի, մեզի, անձի, իսկ ավելի ուշ`արյան:

Tekali Taxi