2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ասկերանի զորամասի ներկայացուցիչը պնդում է, որ կապ չունի խելագարված զինվորի դեպքի հետ

Նորքի հոգեբուժարանում գտնվող, Ասկերանի զորամասերից մեկի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը Epress.am-ին տրամադրել է զորամասի հրամանատարի` Շալոնի հեռախոսահամարը: Վարդանյանի խոսքով` ինքը մշտապես հենց այդ համարով է կապվել Շալոնի հետ, որի ազգանունը նա չգիտի:

Epress.am-ի թղթակիցը զանգահարել է նշված հեռախոսահամարով: Զանգին պատասխանած անձը նշել է, որ ինքը, իրոք, ծառայություն է իրականացնում Ասկերանի զորամասում, սակայն ասել է, որ հրամանատար չէ:

«Ես հիմա արձակուրդում եմ, Քոբուլեթիում եմ, ի՞նչ եք ուզում ինձնից, ես ի՞նչ կապ ունեմ էդ գործի հետ: Ես մի ամսից նոր հետ կգամ», - նշել է նա:

Նշենք, որ, եթե պատասխանողի ասածը համապատասխանում է իրականությանը, ապա նա երեկ կամ այսօր պետք է արձակուրդ մեկնած լիներ, քանի որ տրամադրվող արձակուրդի չափը մեկ ամսից ավելին լինել չի կարող: Հիշեցնենք, որ Հովհաննես Վարդանյանին հոգեբուժարան են տեղափոխել մոտ 1 ամիս առաջ:

 

Տղան ասում է, որ իրեն ցանկացել են ծեծել և բռնաբարել: