Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է աշխարհում առաջին կոսմոպորտը (ՖՈՏՈ)

ԱՄՆ-ում գրեթե պատրաստ է աշխարհում առաջին կոսմոպորտը (ՖՈՏՈ)

Աշխարհում առաջին «Ամերիկա» մասնավոր կոսմոպորտը, որտեղից արդեն մեկուկես տարի անց տուրիստական չվերթներ կիրականացվեն երկրագնդի սահմաններից դուրս, պատրաստ է մոտ 90%-ով: Արդեն կառուցված է երեք կիլոմետրանոց թռիչքուղին, ֆուտուրիստական տերմինալն ու գմբեթաձև տիեզերական կենտրոնը: Կոսմոդրոմը կառուցվել է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում:

Տիեզերական թռիչքները կիրականացվեն «WhiteKnightTwo» տիեզերանավի շնորհիվ, որը նման է միացված 3 ինքնաթիռների:

Նախագծի ներկայացուցիչները նշում են, որ մինչև տարվա վերջ բոլոր աշխատանքները պետք է ավարտին հասցվեն:

Կոսմոպորտի նոր գործադիր տնօրեն Կրիստին Անդերսոնը այս ծրագրի իրականացումն իսկական սխրանք է համարում: «Միայն կառուցման փաստը անհավանական ձեռքբերում է, իսկ եթե հաշվի առնենք, որ այն իրականանում է Նյու Մեքսիկոյի անապատում, որտեղ բացարձակապես ոչ մի ենթակառուցվածք չկա, ապա խոսքը գնում է նոր քաղաքի ծննդի մասին»,- Անդերսոնի խոսքերն է փոխանցում The Daily Mail-ը:

Tekali Taxi