Գլխավոր / Հայաստան / Թալինում ոստիկանությունը ստուգում է ուսուցիչների կուսակցական պատկանելությունը

Թալինում ոստիկանությունը ստուգում է ուսուցիչների կուսակցական պատկանելությունը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում Թալինի տարածքային ստորաբաժանումից ահազանգ է ստացվել, որ Թալինում և շրջակա գյուղերում տեղի ոստիկանությունը դպրոցների տնօրեններից պահանջում է ուսուցիչների անուններով և նրանց կուսակցական պատկանելությամբ ցուցակներ:

«Ժառանգության» պատգամավորները փորձել են կապվել Թալինի ոստիկանապետ Գեվորգ Պողոսյանի կամ նրա տեղակալի հետ և բացատրություններ պահանջել, սակայն ոչ մեկի և ոչ էլ մյուսի հետ մինչև ժ. 15.00-ը կապվել այդպես էլ չի հաջողվել. տեղի ոստիկանության հերթապահ բաժնի ներկայացուցչի փոխանցմամբ` նրանք բացակայել են աշխատանքի վայրից:

 

Tekali Taxi