Գլխավոր / Հայաստան / Երեխայի մահվան մեջ մեղադրվող գինեկոլոգը փոշմանել է արձակուրդ գնալ

Երեխայի մահվան մեջ մեղադրվող գինեկոլոգը փոշմանել է արձակուրդ գնալ

Վայքի ծննդատանը ծնված և օրերս Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացած երեխայի հարազատներին տեղեկացրել են, որ ծննդատան բաժնի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը, ում պատճառով, ըստ հարազատների, երեխան ծնվելիս խնդիրներ է ունեցել, այլևս չի աշխատում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է երեխայի մայրը` Արմինե Թորոսյանը:

«Մեզ ասացին, որ մինչև երեկ աշխատել է, բայց այսօրվանից էլ չի աշխատում: Ասում են` ինքն էլ լուրեր է տարածել, թե արձակուրդի է գնում»,- ասել է Արմինեն:

Ինքը` Մետաքսյա Հովհաննիսյանը, Epress.am-ին ասել է, որ այսօր աշխատել է և շարունակելու է աշխատել:

«Որոշել էի արձակուրդ գնալ, բայց միտքս փոխել եմ»,- ասել է նա:

Ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնից մեզ հայտնեցին, որ այժմ նախաքննություն է ընթանում, և մինչ իրողության պարզվելը ծննդատան բաժնի վարիչը կշարունակի աշխատել:

Հիշեցնենք, որ ծննդաբերող 20-ամյա Թորոսյան Արմինեին հարազատները օգոստոսի 14-ին բերել են ծննդատուն, սակայն աղջկան դիմեդրոլ ու անալգին են սրսկել և ուղարկել տուն, քանի որ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղված էր տանը բուրդ չփխելով:

Արդյունքում` երխան ծնվել է ուշացումով, և ծննդաբերության ժամանակ խնդիրներ են ծագել:

Tekali Taxi