Գլխավոր / Հայաստան / Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին ԱՄՆ-ում մզկիթ կպայթեցնեն

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցին ԱՄՆ-ում մզկիթ կպայթեցնեն

Ամերիկյան Թենեսի նահանգի Մուրֆրիսբորո իսլամական կենտրոնը սպառնալիքներ պարունակող նամակ է ստացել, հայտնում է Mignews.com-ը:

Նամակը հայտնաբերվել է մզկիթում ուշ երեկոյան: Նրանում «մահմեդական հավատի վերաբերյալ ստորացուցիչ նկատողություններ կան», ինչպես նաև 2011 թվականի սեպտեմբերի 11-ին մզկիթը պայթեցնելու սպառնալիքներ:

Ոստիկանության ներկայացուցիչ Քեյլ Էվանսը հաղորդել է, որ «հանցագործություն ազգային ատելության հողի վրա» հոդվածով հետաքննության է սկսվել:

Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին լրանում է Նյու Յորքում 2001 թվականին արմատական մահմեդականների կողմից իրականացված ահաբեկչության 10 տարին:

Tekali Taxi